1639 դիտում
22:32 09-10-2015
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Հոկտեմբերի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ հաստատության տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների այցն Արցախ ոչ միայն անձնական այլև` մասնագիտական տեսանկյունից: Այդ համատեքստում Ա. Ղուլյանն ընդգծել է հանրապետության քաղաքական դաշտում դիվանագիտության աճող նշանակությունը և հույս է հայտնել, որ երիտասարդ դիվանագետները Ղարաբաղ այցելելով և ծանոթանալով երկրամասին ու ժողովրդին` ավելի լավ կպատկերացնեն իրենց մասնագիտական անելիքները հետագայում:
Աշոտ Ղուլյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացներին, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև ուսանողները խորհրդարանի նախագահին հարցեր են ուղղել պետական կառավարման համակարգի, խորհդարանի քաղաքական կազմի և համազգային նշանակության հեռանկարային ծրագրերի մասին:
Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին դիվանագիտական դպրոցի ուսանողներին ամեն տարի ընդունելու պատրաստակամության և նրանց հետաքրքրող հարցերին համապարփակ պատասխանելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
4034 դիտում
21:26 15-05-2018
Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1042 դիտում
09:36 10-10-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
3807 դիտում
16:07 13-05-2017
Արցախի վարչապետն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
Այս բաժնից
1096 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
721 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
718 դիտում
10:30 12-01-2025
Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը