211652_close_icon
views-count1581 դիտում article-date 16:26 10-10-2014

Արցախի գյուղացին չի մուծի հողի հարկ. տեսանյութ

Բերքահավաքից հետո եւ աշնանացանից առաջ՝ Արցախի գյուղատնտեսության նախարարը տարվա արդյունքներն է ամբողջացնում: Վերջին հինգ տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքում տարեկան միջինը 11 տոկոս աճ էր գրանցվում: Այս տարվա ինը ամիսների ընթացքում` անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 1.5-տոկոսանոց աճ է ապահովվել: Գյուղնախարարը ցածր աճի պատճառներն է նշում` ցրտահարություն, կարկուտ ու երաշտ բոլոր շրջաններում: Քանի որ վնասները համատարած էին, կառավարությունը գյուղացիական բոլոր տնտեսություններին ազատեց հողի հարկից, իսկ գյուղաջակցության հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարման ժամկետը երկարաձգեց մինչեւ 7 տարի: Գյուղնախարարի կարծիքով` գյուղատնտեսական ապահովագրությունն անհրաժեշտություն է: Քննարկումներն ընթացքի մեջ են: Անդրանիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ փորձելու են բնական աղետներից համեմատաբար քիչ տուժած եւ ոռոգվող տարածքներն ավելի արդյունավետ օգտագործել: Արաքսի հովիտը ծրագրում ներառված է: Այս տարի այնտեղ ավելի քան 30 հա պոմիդոր է մշակվել, 15 հեկտար՝ այլ բանջարեղեն: Շուտով նաեւ այգիներ կհիմնվեն: Գլխավոր գյուղատնտեսը նկատեց, որ տարին գյուղատնտեսության համար այնքան էլ բարենպաստ չէր, բայց Արցախում արտադրված հացահատկը, մսամթերքը և շարք այլ մթերքներ ոչ միայն ներքին պահանջարկն են բավարարել, այլ նաև` արտահանվել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35024]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր