211652_close_icon
views-count969 դիտում article-date 16:06 10-10-2014

Արաբկիրի 65-ամյա բնակիչը հայտնաբերվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով

Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 65-ամյա Ալեքսանդր Վալենտինի Սինյավսկին, որ հոկտեմբերի 8-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, երեկ` հոկտեմբերի 9-ին, հայտնաբերվել է Երևանի 16-րդ թաղամասում՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով եւ կոտրվածքներով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ նրա հարազատներից: Ներկա պահին նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանցման բաժանմունքում: Սակայն հայտնի չէ՝ նա ընկնելու՞ց է կոտրվածքներ ստացել, թե՞ ծեծել են: Պատճառները պարզելու համար քննություն է ընթանում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա. Սինյավսկին հոկտեմբերի 8-ին կորել է. նա ժամը 17:00-ի սահմաններում տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա որդին: «Հայրս առաջին աստիճանի սկլերոզ ունի, չի խոսում եւ չի շփվում։ Այդ օրը նա հագել էր մոխրագույն բաճկոն, կանաչ վերնաշապիկ, մոխրագույն տաբատ եւ սեւ կոշիկներ։ Ունի սլավոնական արտաքին, հասակը՝ 175 սմ., նիհար, մազերը՝ ճերմակ-մոխրագույն և մի քիչ երկար, միայն աջ ձեռքի եղունգներն են կտրած, ձախ միջնամատին մի փոքր կոշտուկ կա։ Ձեռքին, հավանաբար, սովորական պոլիէթիլենային տոպրակ կունենա»,- ներկայացրել էր կորածի որդին:

Նմանատիպ նյութեր