211652_close_icon
views-count30237 դիտում article-date 15:51 01-04-2024

Դանակահարություն՝ Արմավիրի մարզում․ Այգեշատ գյուղում կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 30-ին դանակահարություն է տեղ ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ Այգեշատ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն և կան վիրավորներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և  ոստիկանության Արմավիրիի բաժնի պետ Վոլոդյա Գևոորգյանը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 4-րդ փողոցում Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վալերի Ն․-ի, 37-ամյա Նորայր Ա․-ի և 39-ամյա Ժիրայի Ա․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վալերի Ն․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Նորայր Ա․-ի և Ժիրայր Ա․-ին՝ Նորայր Ա․-ին պատճառելով «ծոծրակային շրջանի կտրած վերք», իսկ Ժիրայր Ա․-ին՝ «ձախ բազկի միջին երրորդականի և վերին երրորդականի կոնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» մարմնական վնասվածքները:

Ստացած մարմնական վնասվածքներով Նորայր Ա․-ը և Ժիրայր Ա․-ն տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոնհ:    

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ Վալերի Ն․-ին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր