Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
Այսօր` հոկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արտաշես Վանյանն ու Ահարոն Ներսիսյանը նշանակվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալներ:
Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Վահրամ Դալունցը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Վարդան Ավագյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզի քննչական վարչության պետ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Արտաշես Վանյան
[img]/ups/images/0775756001412882063234230.jpg[/img]