7559 դիտում
20:50 16-12-2015
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ ՔԿ նախագահի հրամանով Արամ Հարությունյանն ազատվել Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ։
Արարատի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Գևորգ Սիմոնյանը՝ ազատվելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշված վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Էդուարդ Սիրականյանը՝ ազատվելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Վահրամ Գյոզալյանը՝ ազատվելով ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից։
ՀՀ քննչական կոմիտե
Նմանատիպ նյութեր
15536 դիտում
21:38 09-10-2014
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել
11169 դիտում
20:26 05-04-2018
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ