2011 դիտում
21:46 09-10-2014
Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության հետքերով. առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել
Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանի եւ Ռ.Մանուկյանի
դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված
ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերեւույթ հանցագործություն կատարած
անձը։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ
113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է գործով քննիչի
միջնորդությունը, եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է
կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով
2014 թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, «Ստեփանավան ԲԿ» ՓԲ ընկերությունից
ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի հարվածից ստացած մարմնական
վնասվածքով բուժօգնության են դիմել Ստեփանավանի բնակիչներ Վ.Կռոյանը եւ Ռ.Մանուկյանը:
Վ.Կռոյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի կտրած, չթափանցող վերք աջից, իսկ
Ռ.Մանուկյանի մոտ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` արտաքին
արյունահոսությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի
քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ
նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
14:59 20-09-2016
Մեղադրանք է առաջադրվել ավագանու թեկնածուի նկատմամբ ոտնձգություններ կատարած անձին
988 դիտում
21:38 11-06-2015
Մեղադրանք է առաջադրվել` անչափահասի դանակահարության համար. գործը դատարանում է
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան