Միրոսլավ Կլոզեն կարող է վերադառնալ «Կայզերսլաուտեռն»
«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է վերադառնալ «Կայզերսլաուտեռն», որտեղ 2014 թվականի աշխարհի չեմպիոնը հանդես է եկել 1999-2004 թթ ընկած ժամանակահատվածում:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, Կլոզեն իր նախկին ակումբ կարող է վերդառնալ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
36-ամյա վետերանը իտալական ակումբում ներկայումս զրկված է մշտական խաղային պրակտիկայից: