Միրոսլավ Կլոզեն ավարտեց միջազգային կարիերան
Գերմանիայի հավաքականի և «Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին, հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվող 2014 թվականի աշխարհի առաջնությունում արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: 16 գոլով Կլոզեն հանդիսանում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն:
Գերմանիայի հավաքականի կազմում Կլոզեն դարձել է 2014 թվականի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2006,2010 թվականների աշխարհի բրոնզե մեդալակիր, 2008 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն և 2012 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: