Ուկրաինայի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 100-120 միլիարդ դոլար. Գլազև
ZN.UA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը վերստին հայտարարել է, որ առանց Մաքսային միության անխուսափելի է Ուկրաինայի դեֆոլթը. «Հասկանալի է, որ առանց Ռուսաստանի, առանց Մաքսային միության, Ուկրաինան չունի կայուն զարգացման ուղու վրա կանգնելու որևէ հնարավորություն:
Ուկրաինայի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 100-120 միլիարդ դոլար: Այն օգնությունը, որը խոստացել են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, բավական չէ՝ վճարային հաշվեկշռի բացերը փակելու համար: Դրա համար էլ ըստ իս՝ դեֆոլթն անխուսափելի է»: Գլազևը չի բացառել, որ Ուկրաինան կարող է հայտնվել ավելի վատթար վիճակում, որից դուրս գալու համար կպահանջվի արդեն 300 միլիարդ դոլար: