Ռուսաստանից կապիտալի արտահոսքն ընթացիկ տարում հասել է ավելի քան 80 միլիարդ դոլարի. Գլազև
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը չի բացառել, որ կարող է սահմանափակվել Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կամ էլ սահմանվի համապատասխան հարկ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Գլազևը հավելել է, որ նման միջոց կարող է կիրառվել այն դեպքում, եթե պետությունը տեսնի, որ կապիտալի արտահոսքն իրականացվում է ապօրինի ձևերով և ուղեկցվում է հարկերից խուսափելով:
Գլազևը կարծում է, որ այդպիսով հնարավոր կլինի ֆինանսական չարաշահումերից ապահովագրել ազգային ֆինանսական համակարգը: Գլազևը մանրամասնել է, որ այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքն արդեն իսկ հասել է ավելի քան 80 միլիարդ դոլարի, ինչն աներևակայելի է:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի 100 միլիարդ ռուբլի: Այդ արդյունքը կդառնա Ռուսաստանի պատմության մեջ երկրորդը՝ 2009 թվականից հետո: