Ուկրաինայի արևելքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 8 միլիարդ դոլար. Յացենյուկ
Ինչպես հաղորդում է УНИАН լրատվականը, Ուկրաինայի արևելքի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 8 միլիարդ դոլար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Վերջինս հայտնել է, որ այժմ կատարվում է Դոնբասում առկա ողջ վնասի, բոլոր ավերածությունների հաշվարկ. «Մենք չենք կարող ճշգրիտ հաշվարկել պատճառված վնասը՝ հենվելով միայն արբանյակային լուսանկարների վրա»,- նկատել է Յացենյուկը և ընդգծել, որ եթե երկու ամիս առաջ, երբ ազատագրվեց Սլավյանսկը, իրենց հաշվարկներով վնասի չափը կազմում էր 8 միլիարդ գրիվնա, ապա այժմ գրիվնան կարելի է փոխարինել դոլարով: