Մենք չենք կարող ապրել անցյալով. Դել Բոսկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Սլովակիայի հետ կայանալիք խաղից առաջ նշել է իր թիմի լավ աշխատանքը:
«Մենք չենք կարող ապրել անցյալով: Սպորտում չի կարելի բավարարվել նվաճումներով, և դա հատկապես վերաբերվում է ֆուտբոլին: Այո, մենք կարողացանք իրար հետևից հաղթել երեք խոշորագույն մրցաշարերում, սակայն վերջին աշխարհի առաջնությունից հետո վատ հիշողություններ մնացին: Պետք է առաջ շարժվել:
Ներկայումս թիմը լավ աշխատանք է տանում: Ես բոլորից գոհ եմ»,- ասել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դարձավ 2014 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հիասթափություններից մեկը: 2010 թվականի աշխարհի չեմպիոնները նույնիսկ չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը: