211652_close_icon
views-count1147 դիտում article-date 13:38 19-06-2014

Արդարացում չկա նման ելույթին. դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է աշխարհի առաջնությունում իր թիմի անհաջող ելույթները: Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Իսպանացիները առաջին երկու խաղում պարտություններ կրեցին Հոլանդիայի (1:5) և Չիլիի (0:2) հավաքականներից: « Իսպանիայի հավաքականը արդարացիորեն դուրս մնաց աշխարհի առաջնությունից, սակայն մենք բնավորություն դրսևորեցինք: Մեր թիմը շատ էր հարձակվում, սակայն չէր կարողանում օգտագործել իր պահերը: Իհարկե, արդարացում չկա նման ելույթին: Այժմ մենք պետք է վերլուծենք տեղի ունեցածը և ձգտենք համապատասխան հետևություններ անել»,-ասել է դել Բոսկեն:

Նմանատիպ նյութեր