211652_close_icon
views-count845 դիտում article-date 10:53 09-10-2014

Հայաստանի Մ-19 հավաքականը մարզվեց Սերբիայում

Հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան-Մարինոյի հավաքականները: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը՝ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, մեկնել է Սերբիա: Մեր թիմը հագրվանել է Նովի Սադ քաղաքի Park Hotel հյուրանոցում: Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ին, Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրեց մարզում, որին մասնակցեցին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները: Այսօր՝ ժամը 14:00-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

Նմանատիպ նյութեր