Հայաստանի ազգային հավաքականը մարզվեց Ռումինիայում. ՖՈՏՈՇԱՐՔ
Օգոստոսի 31-ին Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած երկրպագուների համար:
Թիմն աշխատեց տակտիկական նրբությունների, ստանդարտ իրավիճակների և հարվածների վրա, իսկ վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ:
Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: