«Լիվերպուլ»-ի 104-ամյա երկրպագուհին ծննդյան տարեդարձի առթիվ 4000 շնորհավորական նամակ է ստացել
«Լիվերպուլ»-ի երկրպագուհի Բեթի Մասկերը, ով մի քանի օր առաջ նշել է իր ծննդյան 104-րդ ամյակը, 4000 շնորհավորական նամակ է ստացել: Շնորհավորողների ուշադրությունը գրավել է սոցիալական ցանցերից մեկում տեղադրված տեսանյութը, որում կոչ է արվել «կարմիրների» հավատարիմ երկրպագուհուն շնորհավորել 104 նամակով: Սակայն համացանցի օգտատերերը ավելի մեծ թվով շնորհավորական նամակներ են ուղարկել:
Մասկերի տան աշխատակիցների խոսքերով, նրանք օրեկան հարյուրավոր շնորհավորական նամակներ են ստանում: