Ռոնալդուն ատլետ է, իսկ Մեսսին՝ Աստված. Կոկե
Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեի կարծիքով աշխարհի լավագույն խաղացողը Լիոնել Մեսսին է:
«Մեսսի, թե՞ Ռոնալդու. դժվար է ընտրություն կատարել, քանի որ երկուսն էլ մեծագույն ֆուտբոլիստներ են: Կրիշտիանուն ատլետ է, իսկ Մեսսին՝ Աստված: Երբ Լիոնելը ստեղծագործում է խաղադաշտում՝ դա տպավորում է: Ցանկացած թիմ երջանիկ կլիներ իր կազում նման խաղացողներ ունենալ, բայց ես ամեն դեպքում կընտրեի Լիոնել Մեսսիին»,-ասել է Կոկեն: