211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:41 05-08-2014

Ռոնալդուն և Մեսսին շոումեններ են, իսկ Մյուլլերը իսկական ֆուտբոլիստ է. Անրի

«Նյու-Յորք Ռեդ Բուլզ» ակումբի հարձակվող Թիերի Անրին հայտարարել է գովասանքի խոսքեր է հղել «Բավարիա»-ի խաղացողներ Թոմաս Մյուլլերըի և Ֆրանկ Ռիբերիի հասցեին: «Ֆուտբոլում կարևորը խաբքերը չեն: Ռոնալդուն և Մեսսին շոումեններ են: Իսկ ահա Մյուլլերը և Ռիբերին իսկական ֆուտբոլիստներ են: Նրանք ամեն ինչ ժամանակին են անում.գոլ են խփում, հարձակվում են, պաշտպանվում են, տիրում են գնդակին և փոխանցումներ են կատարում: Զարմանալի է, որ շատերը չեն խոսում աշխարհի առաջնությունում Թմաս Մյուլլերի ցուցադրած խաղի մասին: Մարդիկ պետք է խոսեն նրա մասին, քանի որ Մյուլլերը ճիշտ ֆուտբոլ է խաղում: Եթե ես հիմա որդի ունենայի, ապա կասեի, որ նա օրինակ վերցեր Ռիբերիից եւ Մյուլերից, ոչ թե Ռոնալդուից եւ Մեսսիից»,- նշել է Անրին:

Նմանատիպ նյութեր