Խավին և Ինիեստան իմ ուսուցիչներն են. Կոկե
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Կոկեն նշել է, որ նա ամեն օր նոր բաներ է սովորում իր խաղընկերներ` Խավիից և Ինիեստայից: Նրա խոսքերով այդ ֆուտբոլիստները նրա ուսուցիչներն են:
« Խավին և Ինիեստան իմ ուսուցիչներն են: Ես ամեն օր նրանցից նոր բաներ եմ սովորում: Իհարկե, ես կցանկանայի խաղադաշտում լինել այնպես արագ, ինչպիսին նրանք են: Սակայն դեռ ինձ անհրաժեշտ է սովորել»,-ասել է Կոկեն: