Մենք կարող ենք հաղթել Գերմանիայի հավաքականին. Լևանդովսկի
Լեհաստանի հավաքականի և «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել, որ Եվրո 2016-ի ընտրական փուլում իր թիմը կարող է հաղթել Գերմանիայի հավաքականին: Հիշեցնենք, որ Լեհաստան – Գերմանիա խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին:
«Մենք գիտենք, որ առջևում մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց չենք վախենում մրցակցից: Եթե կարողանանք մեր նախորդ խաղերից ավելի լավ խաղալ, ապա կհաղթենք»,- ասել է Լևանդովսկին: