Յուպ Հայնկես. «Ռեալի» հետ խաղից առաջ հիշեք, որ մենք Լևանդովսկի ունենք
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալի» հետ դիմակայությանը:
«Այս կիսաեզրափակիչում կհանդիպեն Չեմպիոնների լիգայում հարուստ պատմությամբ երկու թիմեր: Այստեղ ֆավորիտներ չկան:
«Այո, «Ռեալը» նվաճել է վերջին երկու ՉԼ-ն, այս առումով նրանք առավելություն ունեն, սակայն մենք էլ ենք հիանալի մարզավիճակում գտնվում: Մենք հասանք հաղթանակի Բունդեսլիգայում, դուրս եկանք երկրի Գավաթի եզրափակիչ և ցանկանում ենք դրան ավելացնել ՉԼ-ի եզրափակիչը:
Ռոնալդուն բացառիկ կարիերա է անցկացնում: Երբ վերլուծում ես «Ռեալի» խաղը, առաջինը նման խաղացողին ես ուշադրություն դարձնում: Սակայն Չեմպիոնների լիգայում հաղթում է ավելի միատարր թիմը: Վերջին հաշվով, հիշեք, որ մենք էլ Լևանդովսկի ունենք, որը 39 գոլ է խփել», ասել է Հայնկեսը:
«Բավարիա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: