«Չելսի»-ին միացել է Ռոնալդուին ձեռք բերելու համար պայքարին
«Չելսի»-ին որոշել է միանալ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար պայքարին, տեղեկացնում է Goal.com-ը:
Լոնդոնյան ակումբի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել իր նախկին սանին, ում հետ միասին ժամանակին աշխատել է «Արքայական ակումբում:
Նախկինում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոնալդուն 2015 թվականին կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Հետագայում «Ռեալ»-ի կողմից այդ տեղեկություները հերքվել էին: