Օտարերկրյա ներդրումները նվազում են, իսկ դոլարի արտահոսքն ավելանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարի ևս նվազել են Հայաստանում օտարերկրյա ներդրումները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ եթե 2015թ. ընթացքում իրականացվել էր 69 մլրդ 426.8 մլն դրամի ուղղակի ներդրում, ապա 2016թ. ներդրումների ծավալները նվազել են 6.7 մլրդ դրամով և կազմել 62 մլրդ 679.3 մլն դրամ:
Ավելին՝ ինչպես «Ժողովուրդ»-ը պարզեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից՝ նախորդ տարվա ընթացքում մեր հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ՌԴ-ն Հայաստանից դուրս է հանել իր կապիտալը: Ռուսական կապիտալի արտահոսքը կազմել է 26.2 մլրդ դրամ կամ մոտ 55 մլն դոլար: Ու, ընդհանրապես, Հայաստանից գումարների արտահոսքը գնալով միայն ավելանում է:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ եթե 2015թ. ՀՀ-ից գումարի արտահոսքը եղել է 760 մլն 992 հազար ԱՄՆ դոլար, ապա 2016թ. այն ավելացել է` դառնալով 816 մլն 982 հազար դոլար. ցուցանիշներ, որոնք բավական մռայլ պատկեր են ստեղծում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]