211652_close_icon
views-count1200 դիտում article-date 18:32 07-10-2014

Ճարտարապետական միջազգային բիենալե Երևանում. տեսանյութ

Օձունը Դալարի թեթև ձեռքով ժամանակակից հանգստի գոտու է վերածվել: Լեռներից ոգեշնչված ճարտարապետությունն ու երիտասարդ ճարտարապետին ուտոպիստական թվացող ճոպանուղին ապագայի նախագիծ են: Եթե ճարտարապետական բիենալեին մասնակցող ուսանողուհու դիպլոմային աշխատանքը ֆինանսավորում ստանա, Լոռու մարզը նույնպես կընդգրկվեի Հայաստանի զբոսաշրջային ուղիներում: Ճարտարապետական բիենալե կազմակերպելու միտքը Սփյուռքի նախարարն էր առաջինը բարձրաձայնել: 2009-ին հնչած առաջարկն իրականություն է դարձել: Հրանուշ Հակոբյանը ճարտարապետությունը Հայաստանի այցեքարտն է համարում: Երևանում են 12 երկրներից ժամանած 165 ճարտարապետներ: Մասնագիտական գիտաժողովից առաջ ցուցադրություն է: Ավանդականն ու մոդեռնը համադրելով ստեղծել հայկական նորագույն ճարտարպետական դիմագիծը` Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համար Երևան 2014 բիենալեն երկար սպասված միջոցառում է: Իտալա-հայական արմատներով ամերիկաբնակ սենյոր Մարկոն ժյուրիի անդամ է: Հայկական մոդեռն ճարտարապետություն ասվածը, ըստ նրա, մեղմ ասած, գոյություն չունի: Իր տարբերություն ժամանակակցի, նա նոստալգիկ հուշեր ունի Հին Երևանից: Երևանյան ճարտարապետական առաջին բիենալեն կտևի մեկ ամիս: Փակումը նոյեմբերի 6-ին է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34810]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր