Սեպտեմբեր ամսվա լավագույն թենիսիստուհու հավակնորդները
WTA –ի պաշտոնական կայքը հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն թենիսիստուհու երեք հավակնորդների անունները: Այդ պատվին հավակնում են ռուս Մարիա Շարապովան, չեխուհի Պետր Կվիտովան և սերբուհի Անա Իվանովիչը: Լավագույնը կորոշվի կայքում անցկացվող հարցման արդյունքում:
Սեպտեմբերի լավագույն ծագող աստղ մրցանակին հավակնում են կանադուհի Էժենի Բուշարը, իսպանուհի Գարբին Մուրգուսա և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան: