Մեր երկիրը մտնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ. ՀԺ
«Վերջին շրջանում Հայաստանում հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ մեր երկիրը մտնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլ։ Իրավիճակը շատ նման է 2008-2009թթ. նախաճգնաժամային իրավիճակին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ինչպես հինգ տարի առաջ, Հայաստանում արձանագրվում է մասնավոր տրանսֆերտների նվազում, անշարժ գույքի շուկայի պասիվացում, օտարերկրյա ներդրումների անկում, արդյունաբերության ցուցանիշների վատթարացում…։
Տարբերությունն այն է, որ այդ գործընթացները ներկայում ավելի դանդաղ են, քան հինգ տարի առաջ»: