211652_close_icon
views-count1459 դիտում article-date 09:40 07-06-2016

Հայաստանի ֆոնդային բորսան դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից. «Հայկական ժամանակ»

«Հյակական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆոնդային բորսան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄէՔՍ Արմենիան», գործնականում դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից։ Այս տարվա աոաջին եռամսյակում այստեղ իրականացվել են չնչին քանակությամբ գործարքներ՝ ընդամենը 190։ Անցած տարվա առաջին եռամսյակում այդ ցացանիշը 335 էր։ Ողիղ երկու անգամ նվազել է նաև գործարքների ընդհանուր ծավալը։ Ֆոնդային բորսաների ակտիվությունը բնորոշ է թափանցիկ, ոչ ստվերային տնտեսություններ ունեցող երկրներին, և մեր ֆոնդային բորսայի վիճակը այս առումով խոսուն է: Նշենք նաև, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ բորսայում գործունեությունը կտրուկ նվազեցրել է նախկինում ամենաակտիվ մասնակիցը՝ ՀՀ կենտրոնական բանկը։ Ներկայումս ԿԲ-ն առևտրային բանկերի հետ իր գործարքները իրականացնում է շրջանցելով բորսան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր