Կարող եմ հասկանալ այն երկրպագուներին, ովքեր հոգնել են ինձանից. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկ»-ի հետ խաղում անառիկ պահեց սեփական դարպասը, գոհ է իր հասցեին հնչաց ծափահորություններից:
«Միշտ էլ հաճելի է երկրպագուների ծափահարություններին արժանանալ: Շատ եմ գնահատում նրանց վստահությունը: Բայց կարող եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր հոգնել են ինձանից, քանի որ ես արդեն 15 տարի է ինչ հանդես եմ գալիս «Ռեալ»-ում: Իմ կյանքի մեծ մասը կապված է այս ակումբի հետ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը: