Մոուրինյոն շատ խելացի մարզիչ է. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահմովիչը «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզ Մոուրինյոյին համարում է իր հետ, երբևէ աշխատած ամենախելացի մարզիչը: Հիշեցնենք, որ ժամանակին Իբրահիմովիչն ու Մոուրինյոն միասին աշխատել են «Ինտեր»-ում:
«Մոուրինյոն ամենախելացի մարզիչն է, ում հետ ինձ երբևէ բախտ է վիճակվել աշխատել: Նա ամեն խաղացողին յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում: Նա գիտի, թե ինչպես պետք է շփվել ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանցից ստանա առավելագույնը»,- նշել է Իբրահիմովիչը: