211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:54 06-10-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարում է իր հիմարությունների դիմաց. Կրոյֆ

Լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մեծ սխալ գործեց, երբ 2013 թվականին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Դեվիդ Մոյեսին: Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը նույնիսկ մեկ մրցաշրջան էլ չանցկացրեց մանկունիանցիների կազմում և ակումբի անփառունակ ելույթների պատճառով պաշտոնանկ արվեց: ««Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարում է իր հիմարությունների դիմաց և արդեն հիմա սկսում է կարգավորել իրավիճակը: Ես Մոյեսի աշխատանքը տեսել եմ «Էվերտոն»-ում: Կարող եմ ասել, որ Մոյեսը լավ մարզիչ է, սակայն նա չէր համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, քանի որ «Էվերտոն»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բացարձակապես այլ ակումբներ են: Մոյեսի նման մարզիչը համապատասխանում է որոշակի տիպի պատկանող ակումբներին»,- ասել է Կրոյֆը:

Նմանատիպ նյութեր