Էջմիածնի քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքի տոնին. այն նշվելու է 3 օր ու գիշեր. տեսանյութ
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Քաղաքապետրանից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին փոխանցեցին, որ տոնական միջոցառումները սկսելու են հոկտեմբերի 6-ից:
Տոնը յուրահատուկ խորհուրդ ունի:Մայր միջոցառումը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին 3 օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում:
Տարիներ շարունակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ փորձ է արվում այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնական միջոցառումները շարունակվում են 3 օր: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին միջոցառումներն անցկացվում են Էջմիածնի արվարձաններում` Զվարթնոց, Չարենց թաղամասերում` այդ տարածքների բնակիչներին նույնպես խաղահրապարակներ նվիրելով, այլ անակնկալներ մատուցելով: