211652_close_icon
views-count1563 դիտում article-date 11:24 06-10-2014

Էկոլոգներն ահազանգում են՝ թռչուններն անհետանում են. տեսանյութ

Բազեի աչքի սրությամբ և սևեռուն հայացքը դեպի երկինք: Թռչունների աշնանային միգրացիան սկսվել է: Նրանց պահպանությամբ զբաղվողները թռչուններին ճանապարհում են տաք երկրներ, ինչպես մարդկանց: Հայաստանում կան 346 տեսակի թռչուններ: Դրանցից միայն 220-ը գրանցվել են այս տարածքում` Արմաշի ձկնաբուծական լճերում: Սա թռչունների համար դրախտավայր է, այստեղ բնադրող որոշ թռչուններ Կարմիր գրքում են գրանցված: Բայց հազվագյուտ թռչնատեսակների բնակավայրը վտանգված է, Արմաշի լճերի 30 տոկոսը չորացվել է: Հենց այս անբարենպաստ պայմաններ են ստիպում են թռչուններին չվել տաք երկրներ: Թռչունների պահպանման միության տնօրենը երկնքում ճախրողներին ճանաչում է նույնիսկ վարքով ու սիլուետով: Լյուբա Բայլանը վստահեցնում է, չուից հետո թռչունների միայն 50 տոկոսն է հասնում իր թիրախային վայրին, օդային ճանապարհին` արգելքներն ու վտանգները շատ են: Հենց չուն կանխելու համար էլ պետք է այստեղ ձևավորել հարմար կենսապայմաններ հազվագյուտ թռչունների պահպանման համար: Բնապահպանության փոխնախարարը Արմաշի խնդիրներին արդեն ծանոթացել է, պետք է այլընտրանքային ջրուղի բերել, տարածքը մաքրել ու վերականգնել: Նման թռչնադիտարկումներ լինում են ամբողջ աշխարհում, հանգստյան օրերին միանում են կամավորներ, որոնց հետաքրքիր են ճախրողները: BirdLife International-ը եվրաթռչնադիտարկումներ կազմակերպում է ամեն տարի: Դիտարկման ավարտին հավաքվում են բոլոր տվյալները ու օգտագործվում գիտական ոլորտում: Դիտակն աչքերին թռչուններին է ուսումնասիրում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը` Ջոն Հեֆֆերի նախընտրելի թռչունն էլ տարգալակտուցն է: Ճախրողները չեն ճանաչում սահմաններ` Արմաշի լճերը գտնվում է Իրանի, Նախիջևանի, Թուրքիայի ու Հայաստանի խաչմերուկում: Սա այն վայրն է, որը միգրացիայի ժամանակ ապահով կայանատեղի է, թռչունների պոպուլացիայի համար` անհրաժեշտ տեղանք: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34733]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր