Էկոլոգներն առաջարկում են նվազագույնի հասցնել Շվեյցարիայի բնակչության աճը` ի հաշիվ ներգաղթյալների թվի նվազեցման
                        Էկոլոգներն առաջարկում են նվազագույնի հասցնել Շվեյցարիայի բնակչության աճը` պահելով այն տարեկան 0,2%-ի մակարդակի վրա՝ ի հաշիվ ներգաղթյալների թվի նվազեցման: 
Ներգաղթի կրճատման թեմայով նոր հանրաքվեն Շվեյցարիայում կանցկացվի ս.թ. նոյեմբերի 30-ին: Նման որոշում կայացրել է երկրի Դաշնային խորհուրդը (կառավարությունը): 
Մինչ այդ էկոլոգիայի և բնակչության հարցերով ընկերակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որի խորագիրն էր՝ «Կանգնեցնել գերբնակեցվածությունը»: 
Նախաձեռնության հեղինակները ենթադրում են, որ այդ կերպ երկրի բնակիչների թիվը «չի գերազանցի այն մակարդակը, որը համատեղելի է բնական ռեսուրսների երկարաժամկետ պահպանման հետ»: 
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1293840]ITAR-TASS[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

