211652_close_icon
views-count847 դիտում article-date 16:56 10-10-2014

ԵՄ առաջնորդները Ասիա-Եվրոպա 10-րդ գագաթաժողովի ժամանակ չեն պլանավորում հանդիպել Վադիմիր Պուտինի հետ

ԵՄ առաջնորդները Ասիա-Եվրոպա 10-րդ գագաթաժողովի ժամանակ չեն պլանավորում հանդիպել ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի հետ: Ասիա-Եվրոպա գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ը Միլանում: Այս մասին հաղորդում է УНИАН լրատվականը՝ հղում կատարելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենին: Վերջինիս խոսքով՝ իրենք չեն բացառում ոչ պաշտոնական հանդիպման հնարավորությունը, սակայն նման հանդիպում իրենք չեն պլանավորում: Նա նշել է, որ Միլանում կայանալիք քննարկման ժամանակ Ուկրաինայում տիրող իրավիճակն է լինելու առաջին տեղում:

Նմանատիպ նյութեր