Ռուսազգի ուսանողուհին Լոնդոնի բնակիչներին ապշեցրել է` ամբողջովին Սվարովսկու բյուրեղներով պատած Mercedes-Benz-ով. Ֆոտոշարք
Լոնդոնում սովորող Դարյա Ռադիոնովան որոշել է Սվարովսկու բյուրեղներով պատել իր շքեղ ավտոմեքենան:
Նա ամբողջովին պատել է մեքենան 1 մլն բյուրեղներով, ինչը 30 000 դոլար է կազմել:
Արտասովոր` «Baii Byy» համարանիշներով ավտոմեքենան առաջին անգամ բրիտանացիները նկատել էին Լոնդոնի կենտրոնում գտնվող «Նայթսբրիջ» հյուրանոցի մոտ:
Այժմ ուսանողուհին իր թանկարժեք Mercedes-ը ներկայացրել է Instagram-ում:
Ավտոմեքենան գրավում է անցորդների ուշադրությունը ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը, երբ ամբողջությամբ փայլատակում է, ինչպես դիսկո-գունդը:
21-ամյա ուսանողուհին նաև նորաձևության մի քանի բրենդների հիմնադիր է:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: