211652_close_icon
views-count2033 դիտում article-date 12:00 12-02-2014

Mercedes-Benz–ը պաշտոնապես ներկայացրել է Սվարովսկու բյուրեղներով լուսարձակներ կրող նոր S-Class կուպեն

Նախօրեին Mercedes-Benz ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկու դռնանի S-Class կուպեն, որը մոդելային շարքում կփոխարինի CL-Class-ի կուպեն: Չափից ավելի շքեղ ավտոմեքենան ունի այն բոլոր սարքավորումները, որոնցով հագեցած է S-Class-ի սեդանը` տարբերվելով միայն ավելի նորաձև, հանդուգն և սպորտային վառ դիզայնով: Ի տարբերություն սեդանի, կուպեն հագեցած կլինի ամենահզոր շարժիչներով, որոնցից ամենաթույլը կլինի 455 ձիուժ հզորությամբ V8 շարժիչը: Նորույթի համաշխարհային պրեմիերան կկայան Ժնևի ավտոսրահի շրջանակներում` մարտին, իսկ վաճառքում կհայտնվի սույն տարվա երկրորդ կեսին: Նրանք, ովքեր հետաքրքրված են ձեռք բերել ավելի սպորտային դիզայնով մոդելը, կարող են AMG Sport փաթեթ պատվիրել, որը ներառում է նոր բամպերներ և բացառիկ անվասկավառակներ: Գերմանական շքեղ դասի ավտոմեքենայի յուրահատուկ առանձնահատկություններից է նրա լուսադիոդային համակարգը: Առանձին հավելավճարի դիմաց առջևի լուսարձակները կհամալրվեն Swarovski 47 բյուրեղներով: Սկզբում հասանելի կլինի երկու դռնանի S –Class-ի միայն S500 տարբերակը, որը հագեցած կլինի 455 ձիաուժ հզորությամբ և 4,7 լ ծավալով V8 բենզինի շարժիչով: Եվրոպայում հասանելի կլինի ետևի և լիաքարշակ 4Matic տարբերակները, իսկ ԱՄՆ-ում միայն լիաքարշակը: Նոր` 9 աստիճան փոխանցման տուփը ավտոմատ է: Հետագայում հանդես կգան Mercedes S-Class կուպեի այլ տարբերակներ, այդ թվում լիցքավորված` 5,5 լ ծավալով V8 բիտուրբո շարժիչով S63 AMG կուպեն, որը 593 ձիուժ հզորություն կապահովի: Ներկայացնում ենք տեսանյութը, ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր