211652_close_icon
views-count15839 դիտում article-date 19:49 05-10-2014

Արտակարգ դեպք` Վանաձորում. 21–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ամուսիններին և նրանց փոքրիկին

Այսօր` հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում իր կողմից վարած ZHUK-A 06 մակնիշի 34 MS 995 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժնի Տարոնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները ամուսիններ են և նրանց 1,5 տարեկան երեխան: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղից ֆոտոլրագրողին ասել են, որ նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում: Վրաերթի ենթարկվածները փողոցն անցնելիս են եղել թույլատրելի հատվածով: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Նմանատիպ նյութեր