211652_close_icon
views-count3768 դիտում article-date 15:45 21-02-2014

51-ամյա վարորդը Աբովյան քաղաքում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին ու նրանց երեխային

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 51-ամյա Հայկ Խաչատրյանը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Էլոնա» գեղեցկության սրահի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Tuareg մակնիշի 88 RN 889 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Հայկ Դուրյանին, 27-ամյա Մարինե Սիրեկանյանին և 1-ամյա Սամվել Դուրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ Ս. Դուրյանին՝ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ընտանիքի անդամներ են և կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր