Արթուր Սարկիսովը լավագույնն է. տեսանյութ
«Վոլգա»-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ ռմբարկուն ստացել է 457 ձայն և իր թիկունքում է թողել հուլիս ամսվա լավագույն խաղացող Իլյա Կուխարչուկին՝ 114 ձայն:
Թիմի երեկվա մարզումից առաջ Արթուր Սարկիսովը ստացել է «Անդրեյ Տալալևի» անվան մրցանակը:
«Շատ հաճելի է ստանալ այս մրցանակը: Շատ շնորհակալ եմ երկրպագուներին: Միշտ հաճելի է գոլեր խփել, բայց ամենագլխավորը թիմային արդյունքն է: Ուրախալի է, որ երկու անընդմեջ խաղում հաղթանակ տոնեցինք: Հուսով եմ, որ հետագայում կկարողանամ կրկին օգուտ բերել թիմին, իսկ «Վոլգա»-ն կուրախացնի երկրպագուներին: «Խիմկի»-ի հետ խաղում սպասում ենք ձեր աջակցությանը»,- Սարկիսովի խոքերև մեջբերում է «Վոլգա»-ի պաշտոնական կայքը: