Արթուր Սարկիսովը՝ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ. տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը շարունակում է փայլուն ելույթներ ունենալ ռուսական ակումբի կազմում: Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգայի 13-րդ տուրի «Խիմիկ»-«Վոլգա» խաղում հայ ռմբարկուն դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Սարկիսովը առաջնույունում իր խփած գոլերի քանակը հասցրեց 6-ի:
Հիշեցնենք, որ Սարկիսովը «Վոլգա»-ի երկրպագուների հարցման արդյունքում ճանաչվել էր ռուսական ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող և հատուկ [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/05/29574/]մրցանակ էր ստացել[/url]: