Ռոնալդուն զգացված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների վերաբերմունքից
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զգացված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների վերաբերմունքից: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալ» - «Ռեալ» խաղի ժամանակ անգլիական թիմի երկրպագուները ինքնաթիռի հետևից փակցված պաստառի միջոցով պորտուգալացուն խնդրել էին վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ես զգացված եմ, որ նրանք մինչև հիմա իմ մասին սիրով են հիշում, բայց ես հիմա երջանիկ եմ «Ռեալ»-ում: Ես միշտ ասել եմ, որ ես Մանչեսթերում մեծ ընտանիք ունեմ, բայց ներկայումս ցանկանում եմ մնալ այստեղ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:
[img]http://pbs.twimg.com/media/ByjFULPIcAAgrH0.jpg[/img]