Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ օրերից մի օր կցանկանար վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղից 2009 թվականին տեղափոխվեց «Արքայական ակումբ:
«Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Դրա մասին բոլորը գիտեն: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը առհավետ կմնա իմ սրտում: Ես այնտեղ բազամթիվ ընկերներ ունեմ, իսկ այդ ակումբը հիանալի երկրպագուներ ունի: Ցանկանում եմ օրերից մի օր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ես երջանիկ եմ «Ռեալ»-ում, սակայն երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել ապագայում»,-ասել է Ռոնալդուն: