Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին հայտնել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք ընկերական հանդիպումը, որը կկայանա օգոստոսի 3-ին:
Ամբողջ շաբաթվա ընթացքում Ռոնալդուն մարզվել է անհատական ծրագրով: Ծնկի վնասվածքից հետո նա դեռևս օպտիմալ մարզավիճակ ձեռք չի բերել: