7489 դիտում
11:23 03-10-2014
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. նա ընտանիքի միակ տղան է
Օրերս Արցախի Հանրապետության մարտական դիրքերում հակառակորդի արձակած հրազենային գնդակից որովայնի շրջանում վիրավորվել է ժամկետային զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը: Նա Վարդենիսի շրջանի Սոթք գյուղի բնակիչ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
Նա նշեց, որ բժիշկներին հաջողվել է ԼՂՀ-ից Ն.Դարբինյանին արագ տեղափոխել Երևան և փրկել կյանքը: Միաժամանակ ավելացրեց,որ Նարեկի հայրը ևս պայմանագրային զինծառայող է, իսկ Նարեկը ընտանիքի միակ տղան է: Նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1219 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1957 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1066 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին