211652_close_icon

Մեծ Բրիտանիան հուշարձան է կանգնեցնելու Մոսկվայում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածների

views-count1160 դիտում article-date 17:30 02-10-2014
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հուշարձան է կանգնեցնելու Ռուսաստանի մայրաքաղաքում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների: Այն կոչված է լինելու մարդկանց հիշողության մեջ խորացնել Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի համար ընդհանուր պատմություն ունենալու ըմբռնումը:  Այս մասին նշված է դեսպանատան տարածած մամլո հաղորդագրությունում: Հուշարձանի ստեղծումն իրականացվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Բրիտանական դեսպանատունը բոլոր ցանկացողներին առաջարկում է մասնակցել այն գրառման ընտրությանը, որը լինելու է հուշարաձանի վրա: Այն պետք է բաղկացած լինի առավելագույնը 25 բառից ու նվիրված լինի համամարդկային թեմաներին: Գրառումը հուշարձանի վրա պետք է լինի անգլերեն ու ռուսերեն լեզուներով:

Նմանատիպ նյութեր