211652_close_icon
views-count9209 դիտում article-date 13:50 02-10-2014

Համընդհանուր գործադուլ՝ Սևան քաղաքում. առևտրականները սպառնում են ի նշան բողոքի փակել Երևան-Սևան ավտոճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ի նշան բողոքի, Սևան քաղաքում գործող 200-ից ավելի խանութների սեփականատերեր գործադուլ են հայտարարել: Անգամ փակվել են այն խանութները, որոնք պատկանում են Սևանի քաղաքապետին և վարձակալության են տրված: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք բարձրաձայնում են, որ իրենք ևս միանում են Երևանում և Գյումրիում մանր ու միջին բիզնեսով զբաղվող առևտրականների պայքարին ու գտնում են, որ կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի օրվա հացը մեծ դժվարությամբ վաստակող քաղաքացիները չհայտնվեն փողոցում, ինչն էլ նրանց չդրդի արտագաղթի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առևտրականները սպառնում են փակել Երևան-Սևան միջպետական ճանապարհը, եթե հարցին լուծում չտրվեց: Գ. Շամշյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Սա նախազգուշացում է: Եթե հարցն այսօր չլուծվի, մենք անգամ ոտքով կգնանք Երևան ու կմիանանք իրենց իրավունքների համար պայքարող առևտրականներին»: Ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է արել Սևան քաղաքում ժամանակավորապես փակված խանութներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր