211652_close_icon
views-count986 դիտում article-date 15:08 02-10-2014

Սեփական հարկի տակ բոլոր մրցակիցներին պետք է հաղթենք. Ռոզենբերգ

«Մալմյո»-ի ավագ Մարկուս Ռոզենբերգը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Օլիմպիակոս»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ իրենց թիմը սեփական հարկի տակ կարող է պարտության մատնել ցանկացած մրցակցի: հարկ է նշել, որ շվեդ հարձակվողը վերոնշյալ խաղում դարձավ դուբլի հեղինակ: «Մենք մեր առջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու խնդիր էինք դրել, իսկ հիմա մտադիր ենք հաղթել խմբում: Սեփական հարկի տակ մենք շատ ուժեղ ենք: Այստեղ մենք պարտության ենք մատնել «Սպարտա»-ին, «Զալցբուրգ»-ին, իսկ հիմա «Օլիմպիակոս»-ին: Գիտենք, որ տանը կարող ենք ցանկացած մրցակցի հաղթել: Այն ժամանակ մեզ ոչ ոք չէր հավատում, երբ մենք ասում էինք, որ ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Բայց հիմա այստեղ մտադիր ենք մեծ գործեր կատարել: Հուսով ենք, որ կկարողանանք 9 միավոր վաստակել սեփական հարկի տակ: Կձգտենք նաև միավորներ վաստակել արտագնա խաղերում»,- «Մալմյո»-ի առաջատարի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր