Իսպանիա. «Ռեալն» ու «Բարսելոնան» սեփական հարկի տակ սայթաքեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում երկու գրանդ ակումբները` «Ռեալն» ու «Բարսելոնան», համերաշխորեն միավորներ կորցրեցին: «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր առայժմ առանց պարտության ընթացող «Վիլյառեալին:»
Չնայած մադրիդցիները հսկայական առավելություն ունեին, երկրորդ խաղակեսում գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, սակայն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց «Վիլյառեալի» դարպասապահ Սերխիո Ասենխոն, որի շնորհիվ էլ հյուրերը կարողացան ոչ-ոքի խաղալ` 1:1:
Իսկ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Մադրիդի «Ատլետիկոյին»: Առաջին խաղակեսի վերջում «Բարսելոնան» Ռակիտիչի շնորհիվ բացեց հաշիվը:
Սակայն 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անխել Կորեան վերականգնեց հաշիվը: Դրանից հետո կատալոնացիները գերիշխում էին խաղադաշտում, սակայն այդպես էլ չկարողացան խփել հաղթական գոլը: Ավելին, «Բարսելոնան» կորցրեց նաև Լիոնել Մեսիին, որը 59-րդ րոպեին վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» վաստակեց 10 միավոր և 3-րդ տեղում է՝ 3 միավոր զիջելով առաջատար «Ռեալին» և 1 միավոր «Սևիլիային»:
[b] Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 1:1
Սերխիո Ռամոս, 48 - Բրունո Սորիանո, 45+1, 11մ
«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 1:1
Իվան Ռակիտիչ, 41 - Անխել Կորեա, 61