ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար Ժերանյանին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է հայտնի նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանին:
Զրույցի ընթացքում ֆրանսահայ նկարիչը նախարար Հ. Պողոսյանին հայտնել է իր ստեղծագործությունները Գյումրիի` «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահին նվիրելու ցանկության մասին: «Ուզում եմ նաև ժամանակ առ ժամանակ Հայաստանում բնակվելու և ստեղծագործելու հնարավորություն ունենալ»,- ավելացրել է արվեստագետը:
Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը ծնվել է 1921 թ-ին` Սեբաստիա քաղաքում և յոթ տարեկանից բնակվում է Ֆրանսիայում: Ռ. Ժերանյանը ստեղծել է հիմնականում ռեալիստական բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ, կանանց մարմնապատկերներ։ Ժերանյանի արվեստում որոշակի տեղ ունեն հայրենի բնությունն ու հուշարձանները։